World challenge cup. Ռոբերտ Գյուլումյանը՝ բրոնզե մեդալակիր
22 Հունիսի 2025, 12:10
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը նվաճել է բրոնզե մեդալ պտտաձողի վարժությունում։
Այս մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգ թափեր վարժությունում, Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել ազատ վարժությունում: