Խաչանովը բարձրացել է 17-րդ հորիզոնական

12 Փետրվարի 2024, 15:37

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի թարմացված աղյուսակում բարձրացել է մեկ հորիզոնականով։
Ըստ մրցաշարի կայքի՝ նա այժմ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Խաչանովը փետրվարի 10-ին Մարսելի (Ֆրանսիա) մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին՝ 7:6 (7:3), 4:6, 6:7 (5:7)։ Մրցաշարի եզրափակչում Դիմիտրովը պարտվել է ֆրանսիացի Ուգո Ումբերին:

Փետրվարի 10-ին Խաչանովը Մարսելում (Ֆրանսիա) ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին՝ 7:6 (7:3), 4:6, 6:7 (5:7): Մրցաշարի եզրափակչում Դիմիտրովն էլ պարտվել է ֆրանսիացի Ուգո Համբերտին։

Վարկանիշի թոփ-10-ում փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել, իսպանացի Կառլոս Ալկարասը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Դանիիլ Մեդվեդևը երրորդ հորիզոնականում է։