Խաչանովը Մոնտե Կառլոյի «մասթերսի» 1-ին շրջանում հաղթել է Նորիին
09 Ապրիլի 2024, 13:15
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյի մրցաշարի մեկնարկին հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորրիին: Այս մասին գրում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հանդիպումը տևել է 2 ժամ 25 րոպե և ավարտվել է (7:5, 7:6, 7:3) Խաչանովի հաղթանակով:
27-ամյա թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոն: Ավելի վաղ Խաչանովն Անդրեյ Ռուբլյովի հետ դուրս էր եկել Մոնտե Կառլոյի զուգախաղի մրցաշարի 2-րդ շրջան՝ առաջին ռաունդում հաղթելով հայրենակիցներ Դանիել Մեդվեդևին և Ռոման Սաֆիուլինին: