Խաչանովը Պեկինի ATP 500 մրցաշարի քառորդ եզրափակիչում է

02 Հոկտեմբերի 2026, 16:30

Սպորտ

Հայկական ծագմամբ ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Պեկինում անցկացվող ATP 500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում Խաչանովը 7։5, 6։3 հաշվով հաղթել է սլովակ Ալեքս Մոլչանին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 13 րոպե։

30-ամյա ռուսաստանցու հաջորդ մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչի (Լեհաստան) և Արթուր Գեայի (Ֆրանսիա) հանդիպման հաղթողը։