Խաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է․ Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել

21 Հոկտեմբերի 2026, 20:20

Սպորտ

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է ևս մեկ մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) մամուլի ծառայությունը:

63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Խաչիկ Բաբայանը վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այսպիսով, հայ բռնցքամարտիկն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: