Ղարաբաղում հայ բնակչություն այլևս չկա, խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն. Եվգենի Սատանովսկի

Ռուս քաղաքագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտի» հիմնադիր և նախագահ, պրոֆեսոր Եվգենի Սատանովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն ամեն ինչ արել է Ղարաբաղը հանձնելու համար, ուստի հետագայում արդեն այդ հարցերը անցան Բաքվի և Մոսկվայի իրավասությանը։

«Գոյություն ունի պաշտոնական տեղեկատվություն կա։ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը համաձայնեցրել են դա։ Ինչ խաղաղապահներ կարող են լինել այնտեղ, եթե հայ բնակչությունն այնտեղ այլևս չկա և, համապատասխանաբար, նրավրա ոչ ոք չի կրակում, չի արտաքսում, ինչպես դա եղել է 100 տարի առաջ։ Դրա համար էլ ստացվում է, որ ռուս խաղաղապահներն այնտեղ այլևս անելիք չունեն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, այդ տարածքը ճանաչեց ադրբեջանական։ Փաշինյանն ամեն ինչ անում էր Ղարաբաղը հանձնելու համար։ Եվ հայ բնակչությունը լքեց այն՝ արդարացիորեն վախենալով իր և իր երեխաների ապագայի համար։ Այդ պատճառով խաղաղապահներն այնտեղ սկզբունքորեն անելիք չունեն։ Հետագայում դրանք արդեն հարցեր են, որոնք վերաբերում են Բաքվի և Մոսկվայի իրավասությանը», — ասել է Սատանովսկին։

Քաղաքագետի խոսքով՝ բոլոր հարցերը պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր քվեարկում են Փաշինյանի օգտին, մի մարդու, ով խաչակնքում է իրենց երկրի ապագան:

«Հիմա Բաքվում հայեր չկան։ Այժմ հայեր չկան շատ ու շատ վայրերում, որտեղ հայերն ապրել են դարեր շարունակ։ Տվյալ դեպքում Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Ինչու էր նրան պետք հանձնել Ղարաբաղը , հրաժարվել նրանից։ Գուցե նա հարստանա, ինչպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կամ արդեն հարստացել է: Եթե Երևանն ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, ապա հետագայում խաղաղապահների հետ կապված բոլոր հարցերը լուծում է ադրբեջանական ղեկավարությունը։ Բոլոր հարցերը պետք է ուղղել այն մարդկանց, ովքեր ՀՀ վարչապետ են ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Նրանք քվեարկում են այն մարդու օգտին, ով ջնջում է իրենց երկրի ապագան», — եզրափակել է Սատանովսկին։