Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնորհիվ․ Գագիկ Բաղունց
27 Սեպտեմբերի 2026, 10:47
Միայն միասնական ջանքերով հայ ազգը կարող է պաշտպանել իր ունեցածը, անկախությունն ու խաղաղությունը, որի մասին բազմիցս խոսում ենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:
«Խաղաղությունը չի լինում միայն դիվանագիտական ջանքերի շնորհիվ. այն պետք է հենված լինի հզոր երկրի, հզոր բանակի և հզոր տնտեսության վրա: Միասնության գաղափարը պետք է ուղեկցի մեզ ընդմիշտ, բայց խոսքը ոչ թե աբստրակտ միասնության, այլ հայրենանպաստ ու հայրենասեր գաղափարների շուրջ համախմբվելու մասին է, այլ ոչ թե «խաղաղություն՝ ցանկացած գնով» թեզի», — ընդգծել է Բաղունցը:
Անդրադառնալով տեղի 44-օրյա պատերազմի համար պատասխանատուներին և մեղավորներին փնտրելու հարցին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ անվերջ մեղավորներ փնտրելն ու մատնացույց անելը միայն պառակտում է առաջացնում։
«Ես հակված չեմ ընդգծված նշելու կոնկրետ մեղավորներին: Կան ուժեր, կան անձինք, որոնք անմիջականորեն հիմնական մեղքն են կրում, բայց միասնությունը ենթադրում է բոլորիս պատասխանատվությունը՝ և՛ հաջողությունների, և՛ պարտությունների համար: Առավել ևս, որ մեր ազգի մեծամասնությունը հստակ պատկերացնում է՝ ով է հիմնական մեղավորը: Այդ թեմայով անվերջ խոսելը միայն պառակտում է բերում»,-նշել է նա: