Խախտումներին և հետապնդումներին գնահատական է տրվելու. Արամ Վարդևանյան
08 Հունիսի 2026, 21:24
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններին:
«Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել, վարչական ռեսուրսը վերածվել է անսահմանափակ չարաշահման գործիքի»,-նշել է Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ այս և այլ խախտումներին, հետապնդումներին` տրվելու է գնահատական: