Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

15 Ապրիլի 2024, 09:28

Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: