Ղազախստանն առաջարկել Է ՀԱՊԿ երկրներում ներդաշնակեցնել կիբերանվտանգության մասին օրենքները
20 Մայիսի 2025, 14:15

Թվային տեխնոլոգիաները զարգանում են, ուստի ՀԱՊԿ երկրները պետք է միասնական իրավական մոտեցումներ մշակեն։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը։
Նա կարևորել է կիբերանվտանգության և տեղեկատվական պաշտպանության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումը:
Կոշանովի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների զարգացման և կիբերսպառնալիքների աճի հետ կապված ժամանակակից մարտահրավերները պետություններից պահանջում են մշակել միասնական իրավական մոտեցումներ և կիբերտարածությունում հանցագործություններին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ: