Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր
10 Օգոստոսի 2026, 21:15
Օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 59-ամյա Հ. Գ.-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել խոտածածկ տարածքում և բախվել էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են պատահարի հանգամանքները։