Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Mercedes Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել. կա 2 վիրավոր
25 Հոկտեմբերի 2026, 12:20
Հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին «Mercedes Maybach»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: