Խոշոր հրդեհ Պռոշյանում․ դեպքի վայրում աշխատում են փրկարարները
10 Օգոստոսի 2026, 19:10
Օգոստոսի 10-ին խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ընկերություններից մեկի տարածքում։ Ժամը 14:30-ի սահմաններում ստացված ահազանգով դեպքի վայր են մեկնել Երևանի, Եղվարդի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ։ Տեղում այրվում են մեծ քանակությամբ անվադողեր և խոտածածկույթ․ կրակն ու թանձր ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից։