Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 5 զոհ և 7 վիրավոր

02 Սեպտեմբերի 2026, 18:43

Հայեր

Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով 5 մարդ տեղում մահացել է, ևս 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։