Խուան Էռնեստո Մենդես. Բավարար հիմքեր կան հաստատելու, որ Արցախի բնակչությունը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ

25 Օգոստոսի 2023, 11:35

Քաղաքականություն

Օգոստոսի 23-ին հրապարակվել է արգենտինացի իրավաբան, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական և խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող բռնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Խուան Էռնեստո Մենդեսի նախնական զեկույցն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նախնական եզրակացությունը տրվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի խնդրանքով։

Այսպիսով, ասվում է, որ խորանում են ԼՂ շարունակվող շրջափակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցերը՝ խախտելով Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։

Անհրաժեշտ են կոնկրետ միջոցառումներ՝ կապված դաժան հանցագործությունների կանխարգելման հետ՝ ՄԱԿ-ի կանխարգելիչ կարողությունները մոբիլիզացնելու միջոցով։

Մենդեսն այս փաստաթղթով նաև ահազանգ է հնչեցրել.

«Բավարար հիմքեր կան հաստատելու, որ Արցախի բնակչությունը գտնվում է ցեղասպանության վտանգի տակ»։

Հիմա եթերում