ԺՏՆՑ-ում կներկայացվի Ղրիմի հայկական ժառանգությունը
27 Մարտի 2024, 20:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/27105106/UCN4Aqa4Nqw.jpg)
Ղրիմի հայ համայնքը մարտի 29-ին և 30-ին ԺՏՆՑ-ում (Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես) առանձին տաղավարով կներկայացնի Ղրիմի հայկական ժառանգությունը: Այս մասին հայտնում է Ղրիմի հայկական ընկերությունը։
Նշվում է, որ «Ռուսաստան» խորագրով ցուցահանդեսում այցելուների համար կանցկացվեն վարպետության դասեր, տարբեր ինտերակտիվ միջոցառումներ, կլինեն գրքերի շնորհանդեսներ, գործիքային ստեղծագործություններ։