Ղրիմի «Միլլետ» հեռուստաալիքի անդրադարձը՝ «Զարկ» անսամբլի բաց վարպետության դասի մասին
13 Փետրվարի 2025, 10:15
Ղրիմի «Միլլետ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել հայկական «Զարկ» ազգագրական երգի-պարի համույթի վարպետության բաց դասի մասին։
«Առաջին անգամ Ղրիմում տեղի ունեցավ վարպետության մեծ բաց դաս «Զարկ» էթնիկ երգի-պարի համույթի կողմից։ Խումբը եկել էր Դոնի Ռոստովից՝ կիսվելու իրենց պարային հարստությամբ։ Դրա հիմնական նպատակն է հայկական ավանդական մշակույթը հասցնել լայն լսարանի»,- ասվում է ռեպորտաժի մեջ: