Ղրիմն ազատագրած վետերան Ներսես Սիմոնյանը Հաղթանակի օրը կդիմավորի Մոսկվայում

05 Մայիսի 2025, 12:00

Պատմություն

Ղրիմն ազատագրած վետերան Ներսես Սիմոնյանը Հաղթանակի օրը կդիմավորի Մոսկվայում

Հայրենական մեծ պատերազմի հայ վետերան Ներսես Սիմոնյանը, ով նացիստներից պաշտպանել է Նովոռոսիյսկը և ազատագրել Ղրիմը, Հաղթանակի օրը կդիմավորի Մոսկվայում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Ես կռվել եմ Հյուսիսային Կովկասում, մասնակցել եմ Նովոռոսիյսկի և Ղրիմի համար մղվող մարտերին։ Դժվար ժամանակներ էին: Հյուսիսային Կովկասը օկուպացված էր, մարտեր էին ընթանում Ստալինգրադի համար: Վերցրել էին նաև Նովոռոսիյսկը. և մնացել էր մի փոքր տարածք՝ ծովափին գտնվող ցեմենտի գործարանների շրջանում: Դժվար ժամանակներ էին, թշնամին ուժեղ էր, բայց խորհրդային ժողովուրդը պաշտպանում էր իր Հայրենիքը»,- պատմել է Սիմոնյանը:

Վետերանի խոսքով՝ 1943 թվականին Հյուսիսային Կովկասի ազատագրումից հետո մարտական խնդիրները մնացել էին միայն Ղրիմում։ Սիմոնյանը մասնակցել Է Ղրիմի հարձակողական գործողությանը, ծանր վիրավորում է ստացել Սևաստոպոլի ճակատամարտի ժամանակ։ Պատերազմից հետո իր կյանքը նվիրել է մանկավարժական գործունեությանը։

Օգոստոսին վետերանը կդառնա 101 տարեկան։

«Ես նոր եմ վերադարձել Ղրիմից, իսկ մայիսի 9-ին կլինեմ Մոսկվայում։ Սա մեր հաղթանակն է: Հենց խորհրդային ժողովուրդն է գլխավոր ներդրումը ունեցել Հաղթանակի գործում»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները պետք է պահպանեն դաշնակցային հարաբերությունները:

Սիմոնյանը կռվել է Նովոռոսիյսկի 318-րդ հրաձգային և Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում, կռվել է դեսանտային բրիգադում, եղել է ծովային հետևակային, ունի բազմաթիվ մարտական պարգևներ, այդ թվում՝ Հայրենական պատերազմի շքանշան, «Արիության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներ: Վետերանը տոնական օրերին հաճախ է այցելում Ղրիմ՝ տեղի իշխանությունների հրավերով։

Հիմա եթերում