Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների ընդլայնված կազմով նիստը
07 Օգոստոսի 2026, 09:30
Ղրղզստանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Օրակարգում ավելի քան 15 հարց է ընդգրկված։
Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:
Նշենք, որ նեղ կազմով նիստն անցկացվել էր երեկ` օգոստոսի 6-ին։
Հիշեցնենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Իսիկ Կուլ լճի ափին։ ԵԱՏՄ-ի գործունեության մեկնարկից ի վեր սա 47-րդն է և երկրորդը ընթացիկ տարում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել մարտի 26-27-ը Ղազախստանի Շիմքենդ քաղաքում: