Յանա Եգորյանը Մոսկվայում մասնակցել է «Չեմպիոնների համայնքի» պաշտոնական բացման արարողությանը

01 Մայիսի 2025, 10:27

Սպորտ

Ապրիլի 25-ին Մոսկվայում՝ Radisson Collection Hotel-ի հարթակում տեղի է ունեցել «Չեմպիոնների համայնքի» հանդիսավոր բացումը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է սպորտային ոլորտի առաջնորդներին, դաշնային գերատեսչությունների, բիզնեսի, լրատվամիջոցների և երիտասարդական շարժումների ներկայացուցիչներին: Մասնակիցները կարևորել են «Չեմպիոնների համայնքի» ստեղծումը՝ որպես հարթակ, որտեղ մարզական նվաճումները դառնում են համակարգային աշխատանքի մեկնարկային կետ՝ ի շահ հասարակության:

Նախաձեռնությանը մասնակցել են նաև 50-ից ավելի ականավոր մարզիկներ՝ օլիմպիական չեմպիոններ, աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոններ, այդ թվում՝ սուսերամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն Յանա Եգորյանը: