Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

22 Ապրիլի 2026, 12:10

Սպորտ

Հայ սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, թիմային առաջնություններում Եվրոպայի վեցակի չեմպիոն, Ռուսաստանի վաստակավոր սպորտի վարպետ Յանա Եգորյանը դարձել է Աշխարհի գավաթի փուլի արծաթե մեդալակիր։ Մրցաշարն անցկացվել է ապրիլի 15-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

Մարզուհին մրցաշարը սկսել է համաշխարհային վարկանիշի վեցերորդ հորիզոնականից։ Վստահ հաղթահարելով բոլոր փուլերը՝ Յանան հասել է վճռորոշ մենամարտին։

Եզրափակչում համառ պայքարում նա զիջել է Հունգարիայի ներկայացուցիչ Շուգար Կատինկա Բատտային։