Սպիտակի համայնքապետի տեղակալը հարվածել է «Ազատության» տեսախցիկին
19 Մայիսի 2026, 13:20
Լոռիում Սպիտակի փոխքաղաքապետը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը։ Այս մասին հայտնել է հենց «Ազատությունը»։
Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձել է ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա ՔՊ-ի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին և ասել՝ «աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»:
«Ազատության» թղթակիցը նաև հաղորդել է, որ վարչապետին սպասողների շարքերում կան քաղաքապետարանի և «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցներ: