Ըմբիշ Արայիկ Թոփալյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
13 Մարտի 2025, 22:13

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականն առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արայիկ Թոփալյանը մրցել է թուրք Մեհմետ Սարփի հետ և առավելության հասել 10:1 հաշվով:
63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար մրցել է Դավիթ Ջոթյանը, ում մրցակիցը Վրաստանից Ռոմեո Բերիձեն էր: Դավիթ Ջոթյանը պարտություն է կրել` զիջելով 8:2 հաշվով:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Վիգեն Նազարյանը և Ռազմիկ Կուրդյանը: