Ըմբիշներ Սլավիկ Գալստյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին աշխարհի առաջնությունում

26 Հոկտեմբերի 2026, 11:45

Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտան 63 կգ, 67 կգ ու 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին` 5:1 հաշվով:

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցեց Մոլդովան ներկայացնող Կոռնելյու Ռուսուի հետ: Գոտեմարտն ավարտվեց մոտ 2 րոպեում` Ասլանյանի արագ` 10:0 հաշվով հաղթանակով: