Ըմբշամարտի Մ20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ
17 Օգոստոսի 2026, 16:04
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) 50 վայրկյանում 10։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչին և դուրս եկել Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի U20 առաջնության կիսաեզրափակիչ։
Մինչ այդ նա քառորդ եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Մուրադ Ալիևին։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ)։ Նա քառորդ եզրափակչում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Մաքսիմ Ուկրաինցևին։ նկատմամբ։
