Յուժնո-Սախալինսկում դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ տեղի կունենա համերգ

29 Մարտի 2024, 08:50

Մշակույթ

Յուժնո-Սախալինի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ, բարեգործական համերգով հանդես կգա՝ ի հիշատակ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ողբերգության զոհերի: Այս մասին հայտնում է «Остров» լրատվական գործակալությունը։

Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Ռախմանինովի, Մալերի, Մասկանիի, Մոցարտի և Ֆրենկելի ստեղծագործությունները: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի ողբերգությունից տուժած անձանց աջակցության հիմնադրամին:

Համերգը տեղի կունենա ապրիլի 1-ին:

Հիմա եթերում