Յուլյա Մակարյանցը հանդես կգա Պաբլո Պիկասոյի պիեսի հիման վրա բեմադրված «Չորս աղջիկ» օպերայում
12 Մայիսի 2025, 12:02

Ն․ Ի․ Սացի անվան թատրոնի փոքր դահլիճում մայիսի 14-ին կկայանա կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի «Չորս աղջիկ» օպերան՝ հիմնված Պաբլո Պիկասոյի պիեսի վրա։ Ներկայացումը ֆրանսերեն է։
20-րդ դարի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովի օպերան դասվում է քիչ հայտնի երաժշտական գոհարների շարքին, որը կատարելն ու լսելն իրական երջանկություն է ցանկացած թատրոնի և գրագետ երաժշտասերի համար։
Ներկայացումը ստեղծվել է Ն․ Ի․ Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանի՝ «RE-Կոնստրուկցիա» նախագծի շրջանակներում։ Դերերում հանդես են կգան Անաստասիա Լեբեդյուկը, Ալինա Վիլենկինան, Ալեքսանդրա Անտոշինան և Յուլյա Մակարյանցը։ Երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Վալերի Պլատոնովն է։



