Յուրաքանչյուր հայ մարդու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն․ Իշխան Սաղաթելյան

25 Ապրիլի 2026, 20:00

Քաղաքականություն

«Յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք և բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը», — Մասիս քաղաքի բնակիչների հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ում սրանք կարողանում են խաբել և մոլորեցնել, ում սրանք կարողանում են դեռ իրենց կործանման, ոչնչացման, քանդման, զիջման օրակարգը ներկայացնել: Հետևաբար մենք միասին այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք, և ես կուզեմ յուրաքանչյուրն իր բակում, իր հարևանի հետ, իր դասընկերոջ հետ այս աշխատանքն անի․ անենք համբերատարությամբ և բացատրենք այն իրավիճակը, որ մեզ սպասվում է», —նշել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։