Յուրի և Արթուր Սաքունցները սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ՝ ուղղաթիռը քաշելով ճկույթով և ատամներով
13 Մարտի 2025, 16:40
Հայազգի ուժային մարզիկներ Յուրի և Արթուր Սաքունցները նոր գլուխ են բացել համաշխարհային ռեկորդների պատմության մեջ՝ սահմանելով բացառիկ նվաճումներ:
Յուրի Սաքունցը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռ՝ ընդլայնելով մարդկային հնարավորությունների սահմանները:
Արթուր Սաքունցը, շարունակելով իր ռեկորդային ճանապարհը, ուղղաթիռը քաշել է ատամներով՝ ևս մեկ անգամ զարմացնելով մարզաշխարհին: 22-ամյա մարզիկը Գինեսի հնգակի, աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր է, միջազգային սպորտի վարպետ: Նա իր առաջին ռեկորդը սահմանել է դեռ 16 տարեկանում՝ երկու մատով երեք ավտոմեքենա քաշելով: