Յուրի Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը` Մոսկվայում
03 Փետրվարի 2025, 11:50

Փետրվարի 3-ին Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական ուսումնարանում տեղի կունենա ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումը տեղի կունենա 1905 թ. Մոսկվայի գեղարվեստի ակադեմիական ուսումնարանի շրջանավարտ նկարիչների «Հարյուրամյակի կենտրոնում» ցուցահանդեսի շրջանակներում, որը նվիրված է ուսումնարանի 100-ամյակին: «Հարյուրամյակի կենտրոնում» ցուցահանդեսի մասնակիցների թվում է ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Գրիգորյանը: