Յուրի Սաքունցը նվաճել է WBC Asia չեմպիոնական գոտին
08 Հունիսի 2025, 21:30

Բանգկոկում հունիսի 7-ին կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նվաճել է միջին քաշային կարգում WBC Asia-ի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին գրում է sportaran․сom-ը։
Նրա մրցակիցը բռնցքամարտիկ Պադոդ Կիադչարոենսիրին էր։ Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում. Սաքունցը վստահ հաղթանակ է տարել նոկաուտով, որը նրա կարիերայի տասնվեցերորդ վաղաժամ հաղթանակն էր: