Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին

19 Ապրիլի 2026, 11:20

Սպորտ

Հայաստանի եվրոպական համալսարանի զբոսաշրջության ամբիոնի դասախոս, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը ներկայացրել է այս գիշեր կայացած իր մենամարտի արդյուքը։

«Ավստրիայում նվաճեցի WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին՝ հավատով, ուժով ու անսահման պայքարով։ Սա երկար ճանապարհի արդյունք է՝ լի քրտինքով, ցավով ու երբեք չնահանջելու կամքով։ Ես ռինգ դուրս եկա ոչ միայն իմ համար, այլ՝ մեր ժողովրդի, մեր երկրի արժանապատվության համար։ Ձեր աջակցությունը, ձեր խոսքերը ու ձեր հավատը ինձ հետ էին ամեն վայրկյան։ Այս հաղթանակը ապացույց է՝ երբ հավատում ես, աշխատում ես ու չես հանձնվում՝ անհնարին ոչինչ չկա։ Սա դեռ սկիզբն է… Առջևում նոր բարձունքներ կան։ Փառք Աստծուն ամեն ինչի համար։

Եվ շնորհակալ եմ բոլորից՝ ովքեր իմ կողքին են եղել։ Մենք հաղթում ենք միասին»,- նշել է նա։