Յուրիկ Հովհաննիսյանը դուրս է եկել կարատեի Եվրոպայի 2025թ. առաջնության եզրափակիչ
10 Մայիսի 2025, 17:50

Յուրիկ Հովհաննիսյանը դուրս է եկել կարատեի Եվրոպայի WKF առաջնության մինչև 67 կգ քաշային կարգի եզրափակիչ: Որակավորման փուլում և կիսաեզրափակչում Հովհաննիսյանը հաղթել է Լեհաստանից, Սերբիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից կարատեիստներին:
Ոսկու համար մենամարտում նա կմրցի Թուրքիայից Օզեր Օմեր Աբդուրահիմի հետ։
Յուրիկ Հովհաննիսյանը հանդես է գալիս Ռուսաստանի կարատեի հավաքականի կազմում: