Ըստ Փաշինյանի՝ Պուտինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի երկրորդ կեսին
09 Ապրիլի 2026, 14:09
Իմ ու ՌԴ նախագահի միջև կուլիսային հանդիպում տեղի չի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք զրուցել ենք բարեկամաբար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հանդիպմանը։
Ըստ Փաշինյանի՝ Պուտինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի երկրորդ կեսին։
«Ես այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի հետ տետ-ա-տետ հանդիպմանը, մենք պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին։ Պայմանավորվել ենք բարձր մակարդակով հանդիպում հունիսի երկրորդ կեսին»,-ասել է Փաշինյանը։