«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ». Ալիև
15 Հունիսի 2026, 15:17
Ադրբեջանը վարում է վճռական քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը և պահպանմանը։ Այս մասին նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։
Ալիևի խոսքով՝ անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը Հարավային Կովկասում ամբողջությամբ փոխել են իրավիճակը։
«Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական մասը նրա Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը», — ասվում է հայտարարության մեջ։