Զանգվածային հրաձգություն ՀԱՀ-ում․ կա 53 տուժած

27 Սեպտեմբերի 2026, 16:20

Քաղաքականություն

Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած երկու զանգվածային հրաձգությունների հետևանքով 27 մարդ է զոհվել, ևս 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Առաջին հարձակումը գրանցվել է Յոհանեսբուրգից հարավ-արևմուտք գտնվող Վեդելա քաղաքում։ Ութ զինված տղամարդ ներխուժել են տավերնա և կրակ բացել այցելուների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով 17 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։ Հանցագործները կիրառել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգներ և ատրճանակներ։ Հեռանալուց առաջ նրանք հափշտակել են ներկաներից մի քանիսի բջջային հեռախոսները, ապա երկու ավտոմեքենայով դիմել փախուստի։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել Քեյփթաունիցոչ հեռու գտնվող Լվանդլե բնակավայրում։ Զինված անձինք ներխուժել են ժամանցի հաստատություն և անկանոն կրակ բացել։ Հինգ մարդ մահացել է տեղում, ևս հինգը՝ ավելի ուշ, հիվանդանոցում, իսկ 11-ը ստացել են վիրավորում։

Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում հարձակումների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանցագործության շարժառիթները դեռևս անհայտ են։