Զարգացում, ոչ թե հանձնում․ «Ուժեղ Հայաստան»-ը ծառատունկ է իրականացրել Տիգրանաշենում

21 Սեպտեմբերի 2026, 12:15

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ծառատունկ են իրականացրել Տիգրանաշենում։ Այդ տարածքը նախատեսվում է անվանել «Անկախության պարտեզ»։

«Այս քայլը խորհրդանշում է զարգացում։ Զարգացում, ոչ թե հանձնում․ սա է մեր հիմնական գաղափարախոսությունը։ Բացի ծառատունկից՝ առաջարկելու ենք նաև գլեմփինգի տուրիստական ծրագիր։ Առաջիկայում ժամկետները կհրապարակենք և կդիմենք շինարարության թույլտվություն ստանալու համար, որպեսզի այս տարածքում զբոսաշրջային գլեմփինգի գոտի ստեղծենք։

Այն Երևանին մոտ է, և ցանկանում ենք, որ մարդիկ գան այստեղ, զբոսաշրջային շարժ լինի, մարդիկ չհեռանան այս տարածքից»,- ծառատունկի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հիմա եթերում