Զախարովան մեկնաբանել է Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան
20 Մայիսի 2025, 17:03
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածներում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային:
«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում… 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել, որ պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չեն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», — ասել է նա: