Զախարովան ռուսաստանցիներին կոչ է արել ուղևորությունների ժամանակ հաշվի առնել Ադրբեջանում տիրող իրավիճակը

02 Հուլիսի 2025, 17:38

Քաղաքականություն

Ադրբեջանում գտնվող կամ այնտեղ ուղևորություն ծրագրող Ռուսաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն ներկայիս իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսկ նրանց, ովքեր մեզ հարցեր են տալիս, թե արժե՞ արդյոք պլանավորել իրենց ուղևորությունները, ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել՝ հաշվի առնելով այն, ինչ ցուցադրում են, այդ թվում՝ ադրբեջանական հեռուստաալիքները և հաղորդում են այդ երկրի լրատվական գործակալությունները, իհարկե, անհրաժեշտ է, եթե մեր քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են ուղևորություն, ապա մանրակրկիտ հաշվի առնել ներկա իրավիճակը։ Հետագա տեղեկատվությամբ կկիսվենք ձեզ հետ»,- ասել է նա:

Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանի դեսպանատունը Ադրբեջանում ընդունում է զանգեր և պատրաստ է տրամադրել առկա տեղեկատվությունն այն ռուսաստանցիների հարազատներին ու մերձավորներին, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում։

«Մենք արդեն այս պահին ունեցել ենք 11 դիմում այն մարդկանցից, որոնք ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կադրերում ճանաչել են իրենց հարազատներին։ 11 դիմում եղել է Ադրբեջանում ձերբակալված, կալանավորված անձանց մերձավորներից և հարազատներից։ Մեր դեսպանատունը նրանց հետ կապի մեջ է և կշարունակի մնալ»,- ասել է Զախարովան։