Զելենոկումսկի հայ համայնքը հանդիսավորությամբ բացել է «Ինձնից՝ իմ պապին» հուշակոթողը

15 Մայիսի 2025, 16:30

Մշակույթ

Զելենոկումսկ քաղաքի «Ուրարտու» մշակութային կենտրոնի տարածքում տեղի է ունեցել «Ինձնից՝ իմ պապին» հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Հուշահամալիրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին։

Հայ համայնքի նախագահ Միխայիլ Մանվելովը և հայ համայնքի տարիքով ամենատարեց ներկայացուցիչ Գյուլվարդ Ստեփանյանը կտրել են կարմիր ժապավենը և հանդիսավոր կերպով հայտարարել հուշարձանի բացման մասին:

Գյուլվարդ Ստեփանյանի հայրը զոհվել է ռազմաճակատում, երբ նա երեխա էր։ Նրա թաղման վայրը հայտնի չէ։ Բացված հուշակոթողի վրա նա առաջին անգամ գտել է իր հոր ազգանունը։ Այսուհետև նա հոր հիշատակը հարգելու և ծաղիկներ խոնարհելու հնարավորություն կունենա։

Համալիրը բացվել է Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների մասնակցությամբ։ Տեր Սարգիսը, Տեր Հայկազունը և Տեր Խաչատուրը օծել են հուշահամալիրը և շնորհավորել ներկաներին այս իրադարձության և Հաղթանակի տոնի կապակցությամբ:

Այնուհետև միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական համերգ՝ հայկական դպրոցի աշակերտների մասնակցությամբ։