Զելենոկումսկի հայկական մշակութային կենտրոնում ամփոփել են «Վերածնունդ» դպրոցի ուստարվա արդյունքները
06 Հուլիսի 2025, 17:30

Զելենոկումսկ քաղաքի հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Այս տարի միջոցառման հյուրերն էին Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան Մամիկոնյան եկեղեցու վանահայր Տ. Սարգիս ավագ քահանա Պողոսյանը, Պյատիգորսկի հայ համայնքի ղեկավար Դմիտրի Մարգարյանը, Պյատիգորսկի հայ համայնքի «Արև» կրթական կենտրոնի ղեկավար Սիլվա Սանամյանը:
Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ այս օրը սպասված իրադարձություն էր այն աշակերտների համար, որոնք ուսումնական տարվա ընթացքում մրցում էին «Տարվա լավագույն թիմ» և «Տարվա լավագույն աշակերտ» պատվավոր կոչումների համար: Դպրոցի նախապատրաստական խմբի կրտսեր աշակերտներն էլ պարգևատրվելեն «Ոսկե ծիրաններով»:
Միջոցառման շրջանակներում դպրոցի աշակերտները մրցել են հայոց լեզվի, պատմության, սպորտի, պարի, ազգային նվագարանների վոկալ և այլ առարկաներից լավագույնի կոչման համար: Աշակերտները բեմում ցուցադրել են նաև վոկալի, պարի, քամանչայի և դհոլի իրենց ունակությունները:
«Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի ավարտական վկայականները շրջանավարտներին է հանձնել է Տ. Սարգիս ավագ քահանա Պողոսյանը:





