Զինված միջադեպ և սպանություն Երևանում. Մուրացան փողոցում կրակել են «Mercedes G»-ի վրա

18 Հուլիսի 2026, 23:01

Հայեր

Այսօր՝ հուլիսի 18-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում իրավապահները տեղեկություն են ստացել, որ Մուրացան փողոցի 109 հասցեում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է սպանվել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են քաղաքացու մահը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, պարեկային ծառայության և քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ՝ ստորաբաժանումների ղեկավարների գլխավորությամբ։

Փաստի առնչությամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, սպանվածի ու կրակողների ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արյան հետքեր, ինչպես նաև «Mercedes G» (G-Wagen) մակնիշի և մի քանի այլ մեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցների հետքեր:

Հիմա եթերում