Զինվորի մահվան ելքով վրաերթից հետո Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից

09 Սեպտեմբերի 2026, 21:48

Հայեր

Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ավտովթարի հետևանքով զինծառայողի մահվան դեպքից հետո։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ողբերգական վրաերթ, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ մեկ զինծառայող զոհվել էր, իսկ ևս վեցը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: