5 հոգանոց ընտանիքը կստանա 150 հազար դրամ աջակցություն. Նարեկ Կարապետյանը՝ աղքատության հաղթահարման մասին

01 Մայիսի 2026, 16:36

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է կարևոր սոցիալական ծրագիր, որը կուսակցությունն առաջարկում է քաղաքացիներին։

«Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ։ Մենք տեսնում ենք աղքատություն, որը վայել չէ 21-րդ դարին, Եվրոպային, մեր պես պոտենցիալով երկրին»,-ասել է նա։

Նա հավելել է՝ մշակել են ծրագիր, որով, օրինակ, 5 հոգանոց ընտանիքը կստանա ամսական 150 հազար դրամ, որպեսզի լուծի տնտեսական, առողջապահական և հացի հարցը։

Ծրագրով ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ Ներդրումներ կատարվելու են աշխարհի բոլոր ծայրերից։