Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Պարենամթերքի համաշխարհային գներն օգոստոսին նվազել են — AlphaEconomics#73

18 Սեպտեմբերի 2024, 16:00

 

ՄԱԿ-ի պարենի գործակալության տվյալներով պարենի համաշխարհային գները՝ FAO-ի ինդեքսը 2024 թ-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 1.3 տոկոսով նվազել է՝ կազմելով 120.7 միավոր: Պարենի համաշխարհային գների անկման գլխավոր պատճառներից մեկը պետությունների կողմից թանկ փողերի պահպանվող քաղաքականությունն է: Ինդեքսն իր պիկին վերջին տարիների համատեքստում հասել էր 2022 թ-ին՝ 144 միավոր:

Որպես առավելապես ներմուծող երկիր՝ Հայաստանը չէր կարող անմասն մնալ համաշխարհային գների փոփոխությունների ազդեցությունից: Պատահական չէ, որ FAO-ինդեքսի բարձր մակարդակում մեզ մոտ սննդամթերքի գները ևս բարձր են եղել:

Իհարկե մեզ մոտ գները սխալ կլինի պայմանավորել բացառապես համաշխարհային գնաճային ճնշումներով: Գործոնները շատ են, այդ թվում՝ իրականացվող քաղաքականություն, սննդամթերքի պարագայում նաև՝ սեզոնայնություն, բերքատվություն, ներքին պահանջարկ և այլն:

Քաղաքականության մասով, իհարկե ամենամեծ գործիքը՝ միտված գնաճի դեմ պայքարին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Վերջինիս դինամիկան՝ ստորև: Օբյեկտիվ քննարկում կա առ այն, որ գների փոփոխության տեմպերն ու այսօր ԿԲ-ի կողմից հիմնական տոկոսադրույքի նվազեցման արագությունը համարժեք չեն: ԿԲ-ի խորհրդի կողմից դա բացատրվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին պահպանվող անորոշություններով, ինչն ինքնին ուշադրության արժանի հանգամանք է:

Հիմա եթերում