Սիսիանում 6-ամյա երեխային ապտակած կնոջ պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ
13 Հոկտեմբերի 2026, 16:17
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Սիսիան համայնքում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում դասապատրաստման ժամանակ կինը ապտակել էր 6-ամյա տղային։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Բացի այդ, որոշում է կայացվել կասեցնել նրա պաշտոնավարումը:
Գործով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու համար: