Ֆիրմինոն հեռացավ Արարատ–Արմենիայից

15 Հունիսի 2023, 09:15

Սպորտ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն հեռացել է թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։

«Ֆուտբոլիստ Ուգո Ֆիրմինոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն։

Ֆիրմինոն թիմին էր միացել 2022 թվականի հուլիսին: «Արարատ-Արմենիայի» կազմում Ֆիրմինոն անցկացրել է 27 խաղ, խփել 9 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Շնորհակալություն ենք հայտնում Ուգոյի և մաղթում նրան հաջողություն»,–ասված է ակումբի հայտարարությունում: