«Արցախը մեր մեջ է ապրում»․ Մոսկվայում կկայանա բարեգործական կինոդիտում
08 Նոյեմբերի 2026, 13:50
Նոյեմբերի 14-ին Մոսկվայում տեղի կունենա բարեգործական կինոդիտում, որի ընթացքում կներկայացվի պատմական ընդհանուր թեմայով միավորված երեք կարճամետրաժ ֆիլմ։
Ծրագիրը կրում է «Ի հիշատակ մեր մեջ ապրող Արցախի» խորագիրը։ Հանդիսատեսին կներկայացվեն «250 կմ», «Քարը» և «Տունը» ֆիլմերը։
Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանը։