Ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրազեկման ակցիաներ են իրականացնում Երևանում

08 Նոյեմբերի 2026, 15:37

Քաղաքականություն

Երևանում մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ Անկախության պաշտպանությանն ուղղված իրազեկման ակցիաները։

«Սկսում ենք Անկախության պաշտպանության իրազեկման հետ կապված ակցիաները։ Այժմ մետրոպոլիտենում ենք, այնուհետև կշարժվենք տարբեր ուղղություններով»,– հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ակցիայի նպատակադրումներին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով. «Սա պարզապես Սահմանադրության որևէ հոդվածի խնդիր չէ, սա անկախության ու ինքնիշխանության հարց է»։

Իրազեկման երթերն ու ակցիաները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։