Մարիամ Պետրոսյանի ստեղծագործությունը՝ օգտատերերի ուշադրության կենտրոնում
20 Սեպտեմբերի 2024, 20:12
«LԼիտրես» գրքի հրատարակչությունը և «LiveLib» ծառայությունը ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե որ ստեղծագործությունների նախապատմությանը կցանկանային ծանոթանալ օգտատերերը։
Հայ գրող Մարիամ Պետրոսյանի «Տունը, որում…» խորագրով ստեղծագործությունը գրավել է երրորդ տեղը։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 16%-ը։
Դասական գրականության մեջ առաջատարը Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» դետեկտիվ պատմությունների ժողովածուն է, որն ընտրել է հարցվածների 27%-ը։ Ժամանակակից գրականության մեջ օգտատերերն ամենից շատ կցանկանային տեսնել ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Նա» վեպի նախապատմությունը (18%)։